Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են քննարկել միջնորդների առաջարկները
Համաձայն տարածաշրջանային այցի արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ փետրվարի 20-ին Երևանում են տարածած հաղորդագրության՝ այցի գլխավոր նպատակն է եղել կողմերին կոչ անել խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (Միացյալ Նահանգներ) և Պիեր Անդրյոն (Ֆրանսիա) հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ: «Համանախագահների այցի գլխավոր նպատակն է եղել կողմերին կոչ անել խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը՝ հունվարին գրանցված լարվածության վտանգավոր աճից հետո, նշված է հաղորդագրությունում», - նշված է հաղորդագրությունում:
«Համանախագահների հետ իրենց քննարկումներում կողմերը հաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում իրենց հանձնառությունը: Նախագահները համաձայնել են քննարկել համանախագահների առաջարկները, որոնք կարող են նպաստել հրադադարի ռեժիմի պահպանմանը: Համանախագահները նախագահների և արտաքին գործերի նախարարների հետ քննարկել են կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը, ինչպես նաև՝ այս տարի սպասվող նախագահների հանդիպման համար պատրաստությունները»,- ասված է հայտարարության մեջ:
Համանախագահները այցի շրջանակում հանդիպել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորածներին վերաբերող խնդիրները: Նրանք ընդգծել են անհետ կորածների վերաբերյալ ԿԽՄԿ-ի հովանու տակ տեղեկատվություն փոխանակելու՝ 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնության կարևորությունը:
Հիշեցնենք, որ 2014 թ.-ի հոկտեմբորին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի համանախագահնների միջնորդությամբ անցկացվեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահնների հանդիպումը: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել էին Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Բացի այդ, ընդգծվել էր հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները: