23.11.2024
Թուրքիայի ԱԳՆ. Անկախության հանրաքվեի մասին Իրաքյան Քրդստանի որոշումը սարսափելի սխալ է
prev Նախորդ նորություն

Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի ֆոտոլրագրողը վերադառնում է հայրենիք

Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրողը վերադառնում է հայրենիք: 


Թուրքական Բաթման շրջանում ձերբակալվելուց հետո ֆրանսիացի լրագրող-լուսանկարիչ Մաթիաս Դեպարդոնը վերջապես ազատ է արձակվել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բրյուսելում ՆԱՏՕ–ի համաժողովին Էրդողանի հետ զրույցում Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետաքրքրվել էր երկու շաբաթից ավել արտաքսմանը սպասող ֆրանսիացի լրագրողի դրության մասին։ Էրդողանը խոստացել էր անհապաղ զբաղվել այդ հարցով, որից հետո միայն Դեպարդոնն ազատ էր արձակվել։


Մակրոնն այնուհետև իր Twitter–ի էջում գոհունակություն է հայտնել, որ լրագրողը շուտով վերադառնալու է Ֆրանսիա։