24.11.2024
Ռուսաստանցիների 12%-ը Հայաստանը բարեկամ երկիր է համարում
prev Նախորդ նորություն

ՀՀ օդանավակայաններում 2017 թ. հունվար-մայիս ամիսներին ուղևորահոսքն աճել է 30,5 տոկոսով

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 875 011 մարդ, որը 30,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:


Ինչպես հայտնում են Քաղավիացիայի գլխավոր վաչության մամուլի ծառայությունից, 2017 թվականի մայիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 198 182 մարդ՝ 34,5 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած,«Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 27,7 տոկոս աճ:


«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի առաջին հինգ ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 9341 տոննա ապրանք, որը 81,5 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամիսների ցուցանիշը:


2017 թվականի մայիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 8240 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 288,3 տոկոսով: «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին ուղևորահոսքը 319,5 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած:


«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 23,7 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: