24.11.2024
ՀՀ օդանավակայաններում 2017 թ. հունվար-մայիս ամիսներին ուղևորահոսքն աճել է 30,5 տոկոսով
prev Նախորդ նորություն

ԼՂՀ վարչապետ. Կա նոր Թալիշ կառուցելու մեծ ծրագիր

Թալիշի վերականգնման ծրագիր որպես այդպիսին չունենք, ունենք Թալիշ կառուցելու մեծ ծրագիր: Aysor.am-ի հաղորդմամբ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը։

«Վնասների վերականգնումը կարելի էր մեկ-երկու ամսում լուծել, բայց նախագահի հանձնարարականով արդեն ունենք մշակված մեծ նախագիծ։ Խոսքը նոր Թալիշի կառուցման մասին է։ Շուտով կսկսվի դպրոցի, մանկապարտեզի կառուցումը: Արդեն սկսված է համայնքային կենտրոնի, բուժկետի կառուցումը», - ասաց Արայիկ Հարությունյանը։

Վարչապետը նշեց՝ ապրիլյան իրադարձություններից հետո Ալաշան տեղամասում թալիշեցիների տեղակայումը ժամանակավոր լուծում է։

«Մենք դա ճիշտ չենք համարում՝ թողնել պատմական Թալիշը և նոր Թալիշ կառուցել Ալաշանում», - ասաց Արայիկ Հարությունյանը։

Անդրադառնալով Թալիշում անվտանգության երաշխիքներին նա նշեց, որ տասնյակ ադրբեջանական գյուղեր էլ հայկական կողմից են դիտարկվում։ Այդ խնդրի լուծման համար Թալիշում կառուցվող տներում նախատեսվում է կառուցել նաև ապաստարաններ։

Թալիշի անվտանգության ապահովմանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նաև ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը՝ նշելով.

«Պաշտպանության բանակի գտնվելը մեր հանրապետության հյուսիսային հատվածում ամենաբարձր մակարդակի անվտանգության երաշխիքն է թալիշեցիների համար»։