24.11.2024
Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսական աճը կանխատեսնում է 2,7 տոկոս
prev Նախորդ նորություն

Ռուսաստանցիների 12%-ը Հայաստանը բարեկամ երկիր է համարում

Լեւադա կենտրոնի հարցման արդյունքներով՝ Ռուսաստանի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ (21%) կարծում է, որ վերջին ժամանակներում Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում դրական առաջընթաց է գրանցվել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Սակայն 17%-ը հակառակն է կարծում, եւս 54%-ը երկու երկրների հարաբերություններում փոփոխություններ դեռ չի տեսնում։

Ռուսաստանում հարցվածները մտերիմ բարեկամներ են համարում Բելառուսին (46%), Չինաստանին (39%) եւ Ղազախստանին (34%)։ Ռուսաստանի բարեկամ երկրների շարքում են հայտնվել նաեւ Սիրիան (15%), Հնդկաստանը (14%), Հայաստանը (12%), Կուբան (11%), Ուզբեկստանը, Տաջիկստանն ու Ադրբեջանը (9-ական տոկոս)։

Երկրի գլխավոր թշնամիներ ռուսաստանցիները համարում են ԱՄՆ-ին (69%), Ուկրաինային (50%) եւ Գերմանիային (24%)։

Ըստ հարցվածների՝ Ռուսաստանի հանդեպ թշնամաբար են տրամադրված նաեւ Լատվիան ու Լիտվան (24-ական տոկոս), Լեհաստանը (21%), Էստոնիան (15%), Մեծ Բրիտանիան (9%), Վրաստանը (9%) եւ Ֆրանսիան (8%)։