Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսական աճը կանխատեսնում է 2,7 տոկոս
Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսության հեռանկարներ», հունիս 2017, զեկույցում ասվում է, որ ՀԲ-ը կանխատեսում է 2.7% համաշխարհային տնտեսական աճ ընթացիկ տարվա համար:
Ինչպես հայտնում են ՀԲ-ի մամուլի ծառայությունից, աճի տեմպերի արագացում է կանխատեսվում նաեւ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի /ԵԿԱ/ տարածաշրջանում: Զեկույցում, ներկայացվում է ՀԲ-ի ԵԿԱ-ի երկրների, ներառյալ Հայաստանի, տնտեսական աճի կանխատեսումները 2017-2019 թթ.-ի համար:
Նշվում է, որ համաշխահրային տնտեսական աճի համար հիմնական ռիսկերի թվում են Սիրայում շարունակվող պատերազմը, ուկրաինական ճգնաժամը, ՌԴ-ում ահաբեկչական հարձակումները եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ շարունակվող «տարածքային վեճը»:
Հիշեցնենք, որ 2017 թ-ի պետական բյուջեում տնտեսական աճի ցուցանիշը սահմանված է 3,2 տոկոս: Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ տնտեսության ակտիվության աճը կազմել է 6,6 տոկոս, իսկ կառավարությունն այս տարի նախատեսում է ներգրավել շուրջ 800 մլն դոլարի ներդրումներ: