23.11.2024
Ազգ-բանակ գաղափարի տապալո՞ւմ. բանակը՝ պատժի տարածք, ոչ թե անվտանգություն ապահովող կառույց
prev Նախորդ նորություն

«Ռուսգիդրոն» վաճառում է Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը

Ռուսգիդրոն» վաճառում է Սևան - Հրազդան ՀԷԿ-երի կասկադը: Ընկերությունը բանակցություններ է սկսել պոտենցիալ գնորդների հետ: Այդ մասին լրագրողներին է հայտնել ընկերության ղեկավար Նիկոլայ Շուլգինովը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:

«Մեկ գնորդ հայտնվեց ու հետո անհետացավ: Հիմա այլ գնորդ կա, բանակցում ենք»,- ասել է Շուլգինովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Շուլգինովը չի հրապարակել, թե որքան է գնահատվում ակտիվը և որ ընկերության հետ են բանակցություններ ընթանում:

«Ռուսգիդրոն» Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը ոչ պրոֆիլային է համարում: Այդ մասին ապրիլին ասել էր «Ռուսգիդրոյի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ջորջ Ռիժինաշվիլին: Նա հավելել էր, որ դեռևս ընկերությունն ակտիվի գնահատում չի կատարել, սակայն մտադիր է դա անել մոտ ապագայում՝ 2-3 ամսում: