21.07.2025
Ռոհանի. Իրանի ընտրություններում իրական հաղթողն իրանցի ժողովուրդն է
prev Նախորդ նորություն

Պենտագոն. Մոսուլում ԻՊ 1000-ից պակաս ահաբեկիչ է մնացել

Իրաքյան Մոսուլում «Իսլամական պետության» մոտ 1000 գրոհային է մնացել: Այդ մասին հունիսի 1-ին հայտարարել է ճեպազրույցում միջազգային կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ռայան Դիլոնը:

«Ըստ մեր գնահատականների, այս պահի դրությամբ Մոսուլում մնացել է ԻՊ մոտ 1000 գրոհային»,- ասել է Դիլոնը լրագրողներին, հայտնում է ՌՒԱ Նովոսիտն:

Իրաքում ԻՊ հիմնական հենակետ համարվող Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է 2016-ի հոկտեմբերից՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ:

Ավելի վաղ իրաքցի զինվորականները հայտարարել էին արևմտյան Մոսուլի վերջին շրջանների գրոհի մեկնարկի մասին: Զինվորականներն ազատագրել են քաղաքի արևելյան մասը, իսկ 2017-ի փետրվարին սկսվել է արևմտյան մասի գրոհը:

Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` spress.ge
21.07.2025
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին