20.04.2025
Մամուլ. Արևմուտքը ոչ թե ներդրումներ է կատարում, այլ հանում է փողերը Հայաստանից
prev Նախորդ նորություն

Արցախի ՊՆ. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարույամբ, որով անդրադառնում է հարևան երկրի հերթական սուտ տեղեկատվությանը.


«Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը քիչ առաջ հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, նշելով, թե իբր արացախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ՝ հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն:


Հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն ընդունեք որպես տվյալ երկրի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երևակայության հերթական արգասիք:


Առաջնագծում շարունակվում է պահպանվել հարաբերական հանգիստ իրադրություն»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:


Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե ադրբեջանցի զինծառայողները «հատուկ միջոցով» ձեռք են բերել շփման գծի դիրքերից մեկում տեղադրված հայկական կողմի տեսադիտարկող սարքը:

Հայաստան ուղղակի ներդրումների ներհոսքը դրական է. Նախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար