24.11.2024
Հայաստանում ևս ծխելը հասարակական վայրերում կարգելվի
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը հիմա էլ ՆԱՏՕ-ին է բողոքել ՀՀ կողմից «Իսկանդեր»-ների ձեռքբերման առնչությամբ

Հայաստանի կողմից Իսկանդեր համակարգերի ձեռքբեումը շարունակում է անհանգստացնել Ադրբեջանին, որը առիթը բաց չի թողնում այս հարցը շարունակ բարձրաձայնել տարբեր, այդ թվում և միջազգային հարթակներում: Ազգային Ժողովում հրավիրված ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ Իսկանդերների հարցը ադրբեջանական կողմը բարձրաձայնել է նաև մայիսի 26-29-ինը Թբիլիսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստում:  


«Մենք հերթական անգամ պարզաբանել ենք, թե ինչպիսին է հայկական կողմի պաշտպանական քաղաքականությունը, առաջնահերթությունը և հստակ նշել ենք, որ նպատակ ունի վերականգնել ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում»,- ասաց Կորյուն Նահապետյանը:


Նրա խոսքով, Ադրբեջանը շարունակում է պնդել, թե Հայաստանը ՌԴ-ից անվճար զենք է ձեռք բերում, բայց հայկական կողմը հակառակ պնդումն է արել, որ, նախ, Ադրբեջանը սպառազինություն ներկրող ամենախոշոր երկրներից է, որը վտանգում է ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև աշխարհի անվտանգությունը: Իսկ բացի այդ մատնանշել են, որ հարձակողական զենք ձեռք բերելու համար Ադրբեջանն է միլիարդավոր դոլարներ ծախսում, մինչդեռ հայկական կողմի՝ զենքով համալրումը պաշտպանական կարողություններն ամրապնդելու և ռազմական հավասարակշռությունը վերականգնելու նպատակ ունի միայն: