24.11.2024
Բավրայի մաքսակետի պետին ու բրոկերական ՍՊԸ-ի տնօրենը կալանավորվեցին. ՀՔԾ
prev Նախորդ նորություն

Ջերմուկը՝ ԱՀՊ երկրների լավագույն հանգստավայրերի հնգյակում

Ջերմուկ առողջարանային քաղաքը հայտնվել է ԱՀՊ երկրների լավագույն հանգստավայրերի հնգյակում: ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը հրապարակել է ԱՊՀ-ի առողջավայրերը 2017-ի համար:

Լավագույն հնգյակում են Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Վրանստանի առողջարանները:
Գործակալության տվյալներով՝ առողջարար հանգստի նպատակով Հայաստան են գալիս միջինում 10 օրով և ծախսում են $48 մեկ շնչի վրա՝ ներառելով գիշերակացը, սնունդն ու առողջարար օբյեկտները:

Երևանն ընդգրկվել է 2017-ի ամառային ուղևորությունների ռուսաստանցիների համար ամենաէժան էքսկուրսիոն ուղղությունների ցանկում: Այդ մասին հայտնել են BSI Group-ի օպերատորները:

ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը ներառել էր Երևանը ԱՊՀ այն քաղաքների ցանկում, որոնք նախընտրել են ռուս զբոսաշրջիկները 2017-ի տոնական մայիսյան օրերին ուղևորությունների համար: Վարկանիշը կազմվել է հյուրանոցների առցանց ամրագրման համակարգի տվյալների վերլուծության հիման վրա: