24.11.2024
Պենտագոնի ղեկավար․ ՆԱՏՕ-ն սպառնալիք չէ Ռուսաստանի համար
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թրամփը հասել է իր նպատակներին Մերձավոր Արևելքում

ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփի օտարերկրյա շրջագայությունն ընդհանուր առմամբ կարելի է հաջողակ համարել։ Նա կարաղոցել է իր նպատակներին հասնել ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Եվրոպայում`ՆԱՏՕ–ում ցուցադրելով, թե ով է տանտերը։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Անդրեյ Սիդորովը։

Նա նշել է, որ այդ այցելությունը հաջողակ էր թե ներքաղաքական,թե արտաքին քաղաքական իմաստներով։ Ըստ նրա, Թրամփը կարողացել է իր համար լավ պայմաններով գործարքներ կնքել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Սիդորովի խոսքով, Թրամփը մերձավորարևելյան շրջագայությունից հաղթանակած է վերադարձել, նա կարողացել է վերականգնել ԱՄՆ–ի կապերն ավանդական դաշնակիցների, այդ թվում Իսրայելի հետ, ում հետ Բարաք Օբամայի օրոք հարաբերություններ վատթարացել էին։