24.11.2024
Թոմ Քաթինան՝ 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր (լուսանկարներ, տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ՌԴ–ն ընտրվել է իբրև Թրամփին հարվածելու գործիք

ՌԴ–ն վերածվել է ամերիկյան քաղաքականության ակտիվ քննարկման թեմայի։ Այդպիսի բան չէր եղել սկսած սառը պատերազմի տարիներից։ Մյուս կողմից ՌԴ–ը չի կարող ազդել այդ գործընթացի վրա, քանի որ վերածվել է ինտրիգների լարման «մեքենայի»։ Այդ մասին НТВ–ին հայտնել է «Россия в глобальной политике» գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը։


Նա նշել է, որ ՌԴ–ն ընտրվել է, որպես Թրամփին հարվածելու լավագույն գործիք՝ տարան։ Այդպիսի պարանոյա, հիսթերիա կանխամտածված փորձում են ստեղծել հասարակությունում։ Ըստ նրա, որոշ շրջանակներ դա անում են գիտակցված և սառը հաշվարկով։

«Ամեն բան, ինչ մենք հիմա ձեռնարկենք, օգտագործվելու է Թրամփի դեմ և հետևաբար ՌԴ–ի դեմ։ Պուտինի ու Թրամփի Համբուրգում նախատեսված այցից շատ բան պետք չէ ակնկալել»,– հավելել է նա։