25.11.2024
«Արմենիա» ավիաընկերությունը հունիսից կիրականացնի Երևան-Պրահա-Երևան կանոնավոր չվերթներ
prev Նախորդ նորություն

Բացի ՀՅԴ-ից. Սերժ Սարգսյանը նշանակել է նախարարներ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հրամանագրեր է ստորագրել և նախարարներ նշանակել:


Համաձայն ՀՀ նախագահի հրամանագրերի՝


Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար է նշանակվել Վաչե Գաբրիելյանը: Վերջինս նաև կզբաղեցնի ՀՀ փոխվարչապետի պաշտոնը:


Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը:


Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Էդվարդ Նալբանդյանը:


Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը:


Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար է նշանակվել Իգնատի Առաքելյանը:


Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել Աշոտ Մանուկյանը:


Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար է նշանակվել Վահան Մարտիրոսյանը:


Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար է նշանակվել Դավիթ Հարությունյանը:


Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար է նշանակվել Հրանուշ Հակոբյանին:


Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար է նշանակվել Վարդան Արամյանը:


Նկատենք, որ հրամանագրերում միայն նշված չեն այն նախարարությունները, որոնք, ըստ կոալիցիոն համաձայանգրի, գլխավորում են Հայ հեղափոխական դաշնակացություն կուսակցության ներկայացուցիչները:


Դրանք ենք, որ Բնապահպանության նախարարությունը, որը գլխավորում է Արծվիկ Մինասյանը, Կրթության եւ գիտության նախարարությունը՝ Լևոն Մկրտչյան, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը՝ Դավիթ Լոքյան: