23.11.2024
Ինչո՞ւ «ապրիլյան պատերազմում» Բաքուն չօգտագործեց ավիացիա և հեռահար զենքեր. Հարությունյան
prev Նախորդ նորություն

Նոր ԱԺ-ին ընդառաջ. Սերժ Սարգսյանը մի շարք պաշտոնյաների է ազատել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի շարք պաշտոնյաների է ազատել աշխատանքից:


Այդպես, նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Վերջինս, հիշեցնենք, իր գործունեությունը կշարունակի Ազգային Ժողովում:


Մեկ այլ հրամանագրով ու նույն պատճառով՝ գործունեությունը շարունակել խորհրդարանում, նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվել է նաև Գևորգ Կոստանյանը:   


Հաջորդ հրամանագրերով  նախագահի խորհրդականի պաշտոնից և նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից ազատվել են, համապատասխանաբար, Ալիկ Սարգսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը: Նրանց ևս վաղվանից կտեսնենք նոր խորհրդարանի կազմում: