23.11.2024
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ը հաստատում է. Ռուբեն Թաթուլյանին դիվանագիտական անձնագիր տրամադրվել է

ՀՀ ԱԳՆ շենքը
ՀՀ ԱԳՆ շենքը

Մայիսի 14-ին Չեխիայում այդ երկրի ՆԳՆ Կազմակերպված հանցագործությունների դեմ հակագործողությունների վարչության աշխատակիցները ձերբակալել են մի քանի քրեական հեղինակությունների:


Ըստ Prime crime կայքի՝ Սոչիի գործարար Ռուբեն Թաթուլյանը նույնպես հայտնվել է ձերբակալվածների թվում։


Նշվում էր, որ Թաթուլյանի մոտ ձերբակալման պահին ՀՀ դիվանագիտական անձնագիր կար:


ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net-ին հայտնեց, որ Հայաստանում տնտեսական զարգացման և ներդրումներ ներգրավելու ուղղությամբ գործունեություն իրականացնող Ռուբեն Թաթուլյանին ՀՀ դիվանագիտական անձնագիր տրամադրվել է օրենքով սահմանված կարգով։


Թաթուլյանի ձերբակալության մասին լուրը պաշտոնապես չի հաստատվել:


Ավելի ուշ, ինքը՝ Ռուբեն Թաթուլյանը, մեկնաբանելով իրեն ձերբակալելու մասին լուրերը, անվանել է դրանք ստահոդ եւ հայտարարել, որ ինքն ազատության մեջ է: Նա Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ տարածված տեղեկությունները, թե իրեն ձերբակալել են «օրենքով գողերի» թագադրման ժամանակ, իրականությանը չեն համապատասխանում, դրանք ստահոդ են:


«Իմ փաստաբանն արդեն այցելել է ոստիկանություն և կա ոստիկանապետի ստորագրությամբ փաստաթուղթ, որ պարոն Թաթուլյանը չի ներգրավվել, չի ձերբակալվել և, որ իրավապահ մարմինները որևէ առարկություն նրա նկատմամբ չունեն»,- ասաց նա՝ նշելով, որ այս լուրերը «պատվիրել է կոմերցիոն կայք», որի հիման վրա էլ ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքի «Հերթապահ մաս»-ն է հետագայում հաղորդում է պատրաստել: