24.11.2024
Շփման գծում իրավիճակը նախօրեին լարված է եղել. Վիգեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

«Տրանպորտի վիճակը շատ վատ է». Վարչապետը Տարոն Մարգարյանին է տեսնում քաղաքապետ

Այսօր՝ մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է նաեւ ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն: Նա քվեարկության էր եկել կնոջ ուղեկցությամբ: Վարչապետը քվեարկել է թիվ 4/53 ընտրական տեղամասում: տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները քվեարկությունից առաջ վարդեր նվիրեցին Կարեն Կարապետյանի կնորջը:


Վարչապետը խոսեց նաեւ լրագրողների հետ եւ հայտնեց, որ տեղյակ է «Ելք» դաշինքի՝ ընտրակաշառք բաժանելու մասին հրապարկումներին ու հայտարարություններին: «Չեմ տեսել, բայց լսել եմ», - ասաց նա:



Հարցին՝ ինչու է այդ երեւույթը շարունակվում Հայաստանում, նա հայտարարեց. «Կարծում եմ՝ տարեցտարի մեր ընտրություններն ավելի արդար են և ավելի թափանցիկ, բոլոր ընտրությունների ժամանակ որոշակի նման դեպքեր լինում են, բայց մենք վստա՞հ ենք, որ դա ընտրակաշառք է: Իրավապահ մարմինները դրանով զբաղվում են, մենք մի նյութով, մի թղթով միանգամից եզրակացություն ենք անում: Ի վերջո, մենք ուզում ենք չէ՞ օրենքի երկիր դառնալ, եկեք սպասենք, թե իրավապահներն ինչ կասեն»,-ասաց նա:


Վարչապետը խուսափեց պատասխանել այն հարցին, թե նա հայտարարել էր, որ 2018թ-ից հետո կցանկանար մնալ վարչապետ, արդյոք դա ի՞ր ցանկությունն է, թե՞ ՀՀ նախագահի և ՀՀԿ-ի հետ որոշակի պայմանավորվածությունների արդյունք: «Հարազատեր ջան, կարելի՞ է ամեն օր այդ հարցը կրկնել, կտեսնեք 18-ին»,-ասաց նա` հավելելով, որ ոչ մի կասկած չկա եւ ամեն օր չի ցանկանում պատասխանել այդ հարցին:


Հարցին, թե ինչպիսին կցանկանար տեսնել Երևանը, վարչապետը պատասխանեց. «Ժամանակակից, ճկուն կառավարման համակարգով՝ ուղղված երևանցիների պահանջներին»: Ըստ վարչապետի, գործող քաղքապետ Տարոն Մարգարյանն այն պաշտոնյան է, ում կցանկանար որպես քաղաքի ղեկավար պաշտոնին: «Այլ ավելի լավ թեկնածու չկա», - ասաց նա:


Լրագրողների դիտարկմանը, թե արդեն 6 տարի է, ինչ Տարոն Մարգարյանը քաղաքապետ է, բայց այդ գազելները ոչ միայն չեն բարելավվում, այլ վիճակն ավելի է վատանում, վարչապետը պատասխանեց. «Տրանսպորտի վիճակը ես համարում եմ շատ վատ և ոչ հարմար ձև մարդկանց տեղափոխման համար: Այդ իսկ պատճառով, վստահ եմ, Տարոն Մարգարյանն այդ հարցի շուրջ իր տեսլականը հայտարարել է»: Այնեւհետեւ նա հավելոց, որ մի խնդիր, եթե տարբեր պատճառներով չորս տարի ճի լուծվել, չի նշանակում, որ հինգերորդ տարում չի լուծվելու:


Մայրաքաղաքում այսօր մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները, որին մասնակցում են քաղաքական երեք ուժեր՝ իշխող Հանրապետական կուսակցությունը, ընդդիմադիր «Ելք» դաշինքն ու «Երկիր ծիրանի» կուսակցությունը:


Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Ելք» դաշինքի գլխավորում է ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կրկին պատգամավոր ընտրված Նիկոլ Փաշինյանը:


Նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակը գլխավորում եւ այդ կուսակցության քաղաքապետի թեկնածուն է նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը: