Շփման գծում իրավիճակը նախօրեին լարված է եղել. Վիգեն Սարգսյան
Երեկ ցերեկը շփման գծում եղել է որոշակի լարում, բայց գիշերը հարաբերական անդորր է եղել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նախարարի խոսքով՝ հայկական զինված ուժերը արձագանքել են ու լռեցրել հակառակորդին և այս պահին իրավիճակը Արցախի սահմանին ամբողջությամբ վերահսկվում է:
Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ մայիսի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 750 կրակոց:
Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղությամբ կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթներ (65 արկ) և 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր (17 արկ):