WP ԱՄՆ-ն վերատեղակայում է իր ուժերը` Ռուսաստանի զորավարժություններին հետեւելու համար
Պենտագոնի չինովնիկները հայտնել են, որ Մոսկվայի կողմից այս տարվա ամռանը ծրագրված զորավարժությունների ընթացքում ԱՄՆ զինված ուժերը կավելացնեն Բալթյան երկրների մոտ ռուսական զորքերի տեղաշարժերին հետեւելու իրենց հնարավորությունները, գրում է The Washington Post-ը։
«Զորավարժությունների նախօրեին՝ օգոստոսին ու սեպտեմբերին, ԱՄՆ նավերը կժամանեն Բալթիկ ծով ու կստանձնեն օդային հերթապահությունը ՆԱՏՕ-ի տարածաշրջանում»,- գրում է թերթը՝ վկայակոչելով ամերիկյան չինովնիկների, որոնք ցանկացել են անանուն մնալ։
«Ռուսական «Արեւմուտք» զորավարժությունները իրականացվում են չորս տարին մեկ, այս տարի դրանք կանցնեն Ռուսաստանի արեւմուտքում, Բելառուսում ու Կալինինգրադի շրջանում։ Չինովնիկների խոսքով, ԱՄՆ բանակի գնահատականով, զորավարժություններին կարող են մասնակցել 70 հազարից մինչեւ 100 հազար ռուս զինծառայողներ։ Նրանք հավելել են, որ ռուսական զինված ուժերը գուցե կօգտվեն այդ հնարավորությունից, որպեսզի թարմացնեն տեխնիկան, որը մշտապես տեղակայված է այս տարածաշրջանում։ Չինովնիկները ասել են, որ ակնկալում են Կալինինգրադի շրջանում ռուսական հրթիռային պաշտպանության թարմացում ՝ Իսկանդեր հրթիռային համալիրների տեղակայում, որոնք ունակ են միջուկային զենք կրել»,- գրում է պարբերականը։
«Չինովնիկների խոսքով, այդ տարածաշրջանի մի քանի երկրներ որպես պատասխան քայլ դիտարկում են ՀՕՊ ցամաքային լրացուցիչ միջոցների տեղակայումը։ Աղբյուրները հավելել են, որ «Արեւմուտք» զորավարժությունների ժամանակ, եթե անհրաժեշտ լինի, ԱՄՆ-ն կկարողանա նաեւ տեղակայել Patriot «Հող-օդ» հրթիռների մարտկոցները, որոնք ունակ են որսալ ավիացիան ու բալիստիկ հրթիռները», - գրում է պարբերականը։
«Մենք այստեղ կտեղակայենք ցանկացած ներուժ, որն անհրաժեշտ կլինի»,- հայտնել է ԱՄՆ Պնախարար Ջեյմս Մեթիսը Լիտվա իր այցելության ժամանակ։ «Մեթիսը ասել է, որ անհանգիստ է «Արեւմուտք» զորավարժությունների կապակցությամբ։