Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) միջեւ կոալիցիա կազմելու շուրջ բանակցություններն ավարտված են, ու կողմերը շուտով կհրապրակեն փոխգործակցության նոր համաձայնագիրը: Այդ մասին մայիսի 4-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
ՀՀԿ-ը եւ ՀՅԴ-ը վերջին անգամ կոալիցիա են կազմել 2016 թ-ի սկզբին, որի հիմքը հանդիսացավ ստորագրած կոալիցիոն համագործակցության հուշագիրը: Համաձայն ադ փաստաթղթի «Դաշնակցությունը» ստացավ երեք նախարարական պորտֆել կառավարությունում եւ երկու մարզպետի պաշտոն: Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ՀՅԴ-ը շուրջ 2 տոկոսով ավելացրեց իր տեղերը ԱԺ-ում, հայտարարվեց, որ իրավիճակ է փոխվել եւ կողմերն ազդարարեցին նոր կոալիցիոն բանակցություների սկզբի մասին:
Մամուլում հրապարակած տեղեկությունների համաձայն, ՀՅԴ-ը բանակցություններում պահանջում էր ավելի մեծ կտոր «իշխանական կարկանդակից»: Այդ տեղեկությունները հիմնականում հերքվում էին, սակայն տարբեր աղբյուրներ թե ՀՅԴ-ից, եւ թե ՀՀԿ-ից իրարամերժ հայտարարություններով էին հանդես գալիս: Նշվում էր, որ գործադիրում «Դաշնակցության» դիրքերի ամրապնդմանը դեմ է հանդես գալիս հատկապես վարչապետ Կարեն Կարակետյանը:
Ինչպես բանակցություններն ավարտված եւ առաջիկա օրերին, ինչպես նշում է Շարմազանովը, կհրապարակվի փաստաթուղթը: «ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն 2017-2022 թվականների համար կնքելու են կոալիցիոն համաձայնագիր»,- ասաց է նա՝ նշելով, որ պաշտոնների հարցերը դեռ չեն քննարկել։
Միեւնույն ժամանակ Շարմազանովը նաեւ չբացառեց, որ նոր Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների թիվը կարող է նվազել։ «Չեմ բառացում, որ հանձնաժողովների քանակը կքննարկվի։ Եւ դա տրամաբանական է, քանի որ 131 պատգամավորների թիվը կրճատվել է, ունենք 105 պատգամավոր, եւ հնարավոր է, որ 12-ի փոխարեն ավելի քիչ հանձնաժողովներ լինեն», - ասել է նա։
Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքում այս օրերին տեղի ունեցող իրադարձություններին, երբ դաշինքի որոշ թեկանծուներ հետ վերցրեցին ինքնաբացարկի դիմումները, իսկ մամուլն այն կապեց ՀՀԿ-ի հետ, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այդ հարցը Հանրապետականներին չի վերաբերում: «Դա հարց է, որը պետք է քննարկվի, հանգուցալուծվի «Ծառուկյան» դաշինքի ղեկավարի կամ ղեկավարների միջոցով: Հանրապետականն այստեղ անելիք չունի և բոլոր այն հրապարակումները, որոնցում փորձում են այստեղ տեսնել Հանրապետականների ձեռագիրը, կատարյալ անհեթեթություն են»,- ասաց նա: