20.04.2025
Նորընտիր ԱԺ պատգամավորները վաղը կստանան մանդատները
prev Նախորդ նորություն

Տավուշի մարզում ականի պայթունից վիրավորված զինծառայողի ոտքն ամպուտացրել են

Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով զինվորական է վիրավորվել: Զինծառայողի վիճակը, ըստ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի գնահատվում է ծանր, իսկ մարզի Չորաթան համայնքպետը, որտեղի բնակիչ է տվյալ զիվորականը, ասել է, որ նրա ոտքն ամպուատցրել են:


Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ ականից վիրավորված զինծառայող Շիրազ Կամոյի Սահակյանի վիճակն այս պահին ծանր է, նա գտնվում է Բերդի հոսպիտալում։ «Դեպքն այսօր է տեղի է ունեցել, այս պահին հոսպիտալում է»,– ասաց ՊՆ մամուլի քարտուղարը:


Միեւնույն ժամանակ նշվում է, որ Տավուշի մարզում վիրավորված զինծառայողը Չորաթան համայնքի բնակիչ Շիրազ Կամոյի Սահակյանի ոտքը կտրվել է: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում հայտնել է Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը:


«Ոտքի վիրավորոմ է ստացել, 1 ոտքը կտրվել է, կյանքին վտանգ չի սպառնում, նորմալ է վիճակը»,- ասաց Բաղմանյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ 1969 թվականին ծնված զինվորականն ամուսնացած է, ունի 2 երեխա՝ աղջիկ եւ տղա: Նրանք ուսանողներ են:

Բանակցություններն ավարտվել են. ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն նոր համաձայնագիր կստորագրվի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար