27.08.2026
Լուսանկարը` CivilNet.am
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն անդրադարձել է շրջանառվող պնդումներին, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած են։


«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունից տեղեկացրել են, որ Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն:


Դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 25-ի տեղեկացրել էր, որ դատախազը 2026 թվականի օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ)։


VERELQ-ն ավելի վաղ գրել էր, որ դատարանն օգոստոսի 27-ին բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանք խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:

Լուսանկարը` hetq.am
Հաջորդ նորություն next