Հայտնի են դարձել «Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանության մանրամասները
Հայտնի են դարձել «Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանության մանրամասները: Այս մասին իր հեղինակած գրքում գրել է Ամերիկացի ծովային հետեւակային 41-ամյա զինծառայող Ռոբերթ Օ’Նիլլը, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում կատարելով Daily Mail պարբերականին:
Նա իրեն հայտարարել է, որ հենց ինքն է սպանել «համար մեկ ահաբեկչին», իր The Operator («Մեխանիկ») նոր գիրքում ներկայացնում է բեն Լադենի վերջին րոպեները: Նա մանրամասն պատմում է 2011 թվականի սպանության գիշերվա իրադարձությունների մասին: Համաձայն նկարագրության Օ’Նիլլը դեմ առ դեմ է հանդիպել գրոհայինին:
Նշվում է, որ բեն Լադենի որդուն` 23-ամյա Հալիդին գնդակահարելուց հետո զինծառայողները շտապել են զննել «համար առաջին ահաբկչի» թաքստոցի մյուս սենյակները: Բեն Լադենի հետ դեմ առ դեմ հանդիպումը նա նկարագում է այսպես. «Նա ավելի բարձրահասակ ու նիհար էր, քան սպասում էի, ավելի կարճ մորուքով եւ սպիտակ մազերով»:
Բեն Լադենին ամերիկացի զինծառայողը, ըստ իր պատմածի, կրակել է երկու անգամ: «Բեն Լադենի գլուխը ճեղքվեց, եւ նա ընկավ»,- նկարագրում է գրքի հեղինակը: