24.07.2026
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ ՃՈ անունից
prev Նախորդ նորություն

Շոգը չի նահանջի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը․


Երևան քաղաքում՝


Հուլիսի 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-29-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։





Հանրապետության տարածքում`


Հուլիսի 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 24-29-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։


Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։