24.07.2026
Էրեբունիում աղմկահարույց սպանության գործով 2 հետախուզվող է հայտնաբերվել Դիլիջանում
prev Նախորդ նորություն

Աննախադեպ է Դավիթ Ղազինյանի անձեռնմխելիության ոտնահարման մասով ստեղծված իրավիճակը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը գրում է.


«Վերջին տարիներին ականատես ենք եղել Սահմանադրության ու սահմանադրականության ամենատարբեր խախտումների:


Սակայն քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ Սահմանադրության ոտնահարման համատեքստում աննախադեպ է Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Ղազինյանի անձեռնմխելիության ոտնահարման մասով ստեղծված իրավիճակը։


Իրավապահ համակարգը՝ գիտակցելով, որ հուլիսի 21-ին պատգամավորներին տրամադրվելու են մանդատները, ֆորսաժային արագությամբ նրա քրեական վարույթն ուղարկեցին դատարան՝ մի քանի օր ավելի ազատությունը սահմանափակելու նպատակով։


Այսպես, հուլիսի 21-ից ձեռք բերելով Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ՝ Դավիթ Ղազինյանը շարունակում է գտնվել կալանքի տակ՝ զրկված լինելով ազատությունից։ Նշվածը Սահմանադրության 96-րդ հոդվածի ակնհայտ ու կոպիտ խախտում է։ Բացահայտ քաղաքական մոտիվացիայի հետևանքով անհիմն կալանքի տակ գտնվող Ղազինյանի մասով խախտվում է պառլամենտարիզմի կարևորագույն կանոններից՝ պատգամավորական անձեռնմխելիության սկզբունքը»։

Երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով
Հաջորդ նորություն next