10.06.2026
Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է
prev Նախորդ նորություն

Պեսկով. Պուտինի և Փաշինյանի հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններ չկան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն առայժմ չկա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Առայժմ որևէ հստակ պայմանավորվածություն չկա։ Դուք գիտեք, որ ամսի 14–ին սպասվում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություն։ Դուք գիտեք, որ ընտրությունների բազմաթիվ մասնակիցներ մտադիր են բողոքարկել, կլինի վերահաշվարկ և այլն, այսինքն՝ իրավիճակը բավականին բարդ է և երկարատև», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին Պուտինի և Փաշինյանի հնարավոր հանդիպման ծրագրերի վերաբերյալ։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, որը հանդես է գալիս Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու օգտին, չի կարողացել հավաքել կառավարության ձևավորման համար անհրաժեշտ ձայների 50 տոկոսը։ Սակայն այն դրա համար անհրաժեշտ թվով մանդատներ կստանա ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատների և խորհրդարան չանցած ուժերի ձայների վերաբաշխման հաշվին։


 

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
Հաջորդ նորություն next