10.06.2026
ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կքվեարկի հայ գերիներին ազատ արձակելու կոչով նախագծի շուրջ
prev Նախորդ նորություն

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին հարցաքննվել է Քննչական կոմիտեում։ Նա հերքել իրեն առնչվող նոր մեղադրանքը, այն որակել անհիմն: Այս մասին   հայտնեց նրա փաստաբան Էմին Խաչատրյանը, գրում է NEWS.am–ը։ 


Խաչատրյանի խոսքով, քրեական վարույթը նախաձեռնվել է 2019 թվականին, Գագիկ Ծառուկյանը սակայն, մինչև երեկ այդ քրեական վարույթի մասին տեղյակ չի եղել։ Նախօրեին Ծառուկյանի նկատմամբ, առանց ԿԸՀ–ի համաձայնությունը ստանալու, քրեական հետապնդում է հարուցվել, խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։


Փաստաբանն ընդգծեց՝ դատախազությունը պարտավոր էր նախ դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, քանի որ Գագիկ Ծառուկյանը պատգամավորի թեկնածու է, հետևաբար ունի անձեռնմխելիություն։


 

Պեսկով. Պուտինի և Փաշինյանի հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններ չկան
Հաջորդ նորություն next