7.06.2026
Ի՞նչ խախտումների մասին են ահազանգում դիտորդները ժամը 12.30–ի դրությամբ
prev Նախորդ նորություն

Բազմաթիվ են ուղղորդման, կուտակումների ու սարքի հետ կապված խնդիրները. «Միասնության թևեր»

Վաղ առավոտից «Միասնության թևերի» վստահված անձինք և թեժ գիծը բազմաթիվ ահազանգեր են ստանում ընտրախախտումների վերաբերյալ։

Մեր ընտրողներից 78-ամյա ստեփանավանցի կինը ահազանգել է, որ 25/10 ընտրատեղամասում սարքը չի ճանաչել նրա անձնագիրը։ Նրան առաջարկել են ներկայանալ ID քարտով, սակայն, քանի որ ID քարտը գտնվում է Երևանում, նա չի կարողացել մասնակցել քվեարկությանը։

Կնոջը նաև առաջարկվել է դիմել Ոստիկանության անձնագրային բաժին, սակայն 78-ամյա քաղաքացին չի կարողացել օգտվել այդ հնարավորությունից, քանի որ անձնագրային բաժինը Ստեփանավանից տեղափոխվել է Տաշիր քաղաք, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծել նրա համար։

Բազմաթիվ են ուղղորդման, կուտակումների ու սարքի հետ կապված խնդիրները։

Թեժ գծի հեռախոսահամարը՝ 033 200 330:


 

Ստացվում են կեղծ զանգեր․ ՆԳ նախարարությունը զգուշացնում է
Հաջորդ նորություն next