24.11.2024
Նախարար. Կոալիցիայի մասով ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները վերջնական փուլում են
prev Նախորդ նորություն

Հայոց ցեղասպանությունը փորձ էր Հոլոքոստից առաջ. National Post

Հայոց ցեղասպանության 102-րդ ամյակին պետք է ավելի լավ հասկանալ այն, ինչ տեղի ունեցավ, և ինչպես կանխել նման իրադարձությունները: Այս մասին National Post-ում գրում է Ջեֆրի Քլարֆիլդը:

Ցեղասպանության նախաբանը 1894-1896թթ. հարյուր հազարավոր հայ տղամարդկանց, կանանց, երեխաների սպանությունն էր: Թուրքական ոչ մի կառավարություն երբեք չի ընդունել, որ տեղի ունեցածը ծրագրված էթնիկ խմբի ոչնչացում էր, բացի այդ՝ թուրքական իշխանությունները հայ որբերին ստիպել են իսլամ ընդունել և մուսուլման դառնալ:

Բայց 2012թ. թուրք պատմաբան Թաներ Աքչամը հրապարակեց «Երիտթուրքեր-մարդկության դեմ հանցագործություն. Հայոց ցեղասպանություն և Օսմանյան կայսրությունում էթնիկ զտումներ» գիրքը: Թուրքական արխիվներին հասանելիություն ստանալուց հետո Աքչամը վերջնականապես ցույց տվեց, որ Հայոց ցեղասպանությունը մտածված էր, ծրագրված, համակարգված կառավարության և զինված ուժերի կողմից:

«Թուրքիան երբեք ներողություն չի խնդրել: Հայաստանի և Թուրքիայի միջև պաշտոնական հարաբերությունների վերականգնում չի լինի, քանի դեռ թուրքական կառավարությունը չասի ճշմարտությունն այն մասին, որ հայերը ցեղասպանություն են վերապրել, որ դա փորձ էր Հոլոքոստի համար»,- գրում է հոդվածագիրը: