4.04.2026
Փոխնախարար. Հանրաքվեն վերջին քարը դրեց Թուրքիայի` դեպի ԵՄ ճանապարհին
prev Նախորդ նորություն

Նախարար. Կոալիցիայի մասով ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները վերջնական փուլում են

Կոալիցիայի մասով ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները վերջնական փուլում են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ բնապահպանության ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանը: 


Պատասխանելով հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ այսքան երկար բանակցություններ են տարվում, երբ քաղաքական համագործակցության մասին համաձայնագիրն անժամկետ էր,  Մինասյանը նշեց, որ նախորդ տարվա փետրվարին ստորագրված համաձայնագիրն անժամկետ էր և այն բարեփոխումները, որոնք ամրագրված են այդ համաձայնագրով, այսօր ընդամենը որոշակի ճշգրտման խնդիր ունեն, որովհետև ընտրություններից հետո նոր ձևակերպումների անհրաժեշտություն կա:


«Հավանաբար, ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի մասին կհայտարարվի մինչև նոր խորհրդարանի առաջին նիստը»,- ասաց նա:


Մինասյանը նաև ասաց, որ նախորդ փաստաթղթում նախարարական պորտֆելների մասին դրույթ չի եղել, այնպես որ ենթադրելի է, որ ներկայումս էլ չի լինի նախարարության կամ քվոտայի մասին դրույթ:


Ինչ վերաբերում է իրեն, ապա ինքը կցանկանար պահպանել նախարարի պաշտոնը: 


«Եթե իմ նախասիրությանն է մնում, ապա միանշանակ է, որ ես համարում եմ սա այն ոլորտը, որ պիտի դառնա երկրի կայուն զարգացման հենասյուներից մեկը: Այդ տեսանկյունից համարում եմ, որ գործադիրում այս դիրքը կարող է շատ ավելի օգտակար լինել երկրի համար, քան պառլամենտում գտնվելը: Չնայած՝ ես կարոտում ու սիրում եմ պառլամենտական աշխատանքը»,- շեշտեց նա:


 

Հայոց ցեղասպանությունը փորձ էր Հոլոքոստից առաջ. National Post
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար