22.04.2025
Էրդողանը Պուտինի հետ կքննարկի С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման հարցը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Սիրիայում կարող են ձևավորվել քվազիպետություններ

Այսօր քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Սիրիան նման է «մասնատված վերմակի» և առկա է վտանգ, որ Սիրայում կարող են ձևավորվել մի շարք քվազիպետություններ։ Այդ մասին հայտարարել է РСМД ծրագրային փոխտնօրեն Տիմուր Մահմուտովը։

Նրա խոսքով, Մերձավոր Արևելքում ոչ բոլոր տարածքներ են ենթարկվում կենտրոնական իշխանություններին`որոշներն ենթակա են միայն պայմանական, իսկ մյուսները մարգինալիզացված են նման են Պակիստանի և Աֆղանստանի միջև գտնվող ցեղային տարածքներին, փոխանցում է russiancouncil.ru կայքը։

Ըստ նրա, ապագայում Մերձավոր Արևելքի միավորման համար նախադրյալներ կարող են ծառայել նավթը, ենթակառուցվածքնեը, էլեկտրաէներգետիկան, ջրային ռեսուրսների օգտագործման նախագծերը։

Ֆոտո՝ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան Facebook-ի էջից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան