24.11.2024
Փորձագետ. Սիրիայում կարող են ձևավորվել քվազիպետություններ
prev Նախորդ նորություն

Մոսկվայում հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը

Ֆոտո՝ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան Facebook-ի էջից
Ֆոտո՝ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան Facebook-ի էջից

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Հայկական տաճարում ապրիլի 24-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:


Միջոցառմանը մասնակցել են ՀՀ դեսպանատան աշխատակիցները և հայ համայնքի ներկայացուցիչները: Սուրբ Պայծառակերպության եկեղեցում մատուցվել է պատարագ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


Այսօր՝ ապրիլի 24-ին, լրանում է Օսմանյան Կայսրությունում 20-րդ դարի առաջին Ցեղասպանության 102-րդ տարելիցը: Ապրիլի 24-ին, որը հավաքական օր է, ողջ հայությունը եւ առաջադեմ մարդկությունը նշում է 1915թ. Հայոց ցեղասպանության տարելիցը: Այս իմաստով օրը հավաքական է, եւ այդ օրը ոգեկոչվում է 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը:


Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են շուրջ 25 պետություններ, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը , Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ինչպես նաեւ նաեւ ԱՄՆ 45 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Թուրքիան ոչ միայն չի ճանաչում Հայոց Ցեղասպանության փաստը, այեւ ժխտում է այն:


Անկարան պաշտոնապես առաջ է մղում ժխտողական քաղաքականությունը եւ միջազգային ասպարեզում փորձում է կասեցնել Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընացը: