1.08.2025
Մեկնարկում է ԵԽԽՎ նստաշրջանը. օրակարգում` Թուրքիայի հանրաքվեն ու կոռուպցիոն սկանդալները
prev Նախորդ նորություն

Էրդողանը Պուտինի հետ կքննարկի С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի մայիսի 3-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման հարցը: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:

«Ենթադրում եմ, որ Էրդողանի և Պուտինի բանակցություններից հետո համատեղ որոշում կկայացվի ռուսական զենիթահրթռիային համալիների ձեռք բերմանն ուղղված քայլերի հարցում», - ասել է նախարարը:

Ըշըքը այլ մանրամասներ չի ներկայացրել նախատեսվող բանակցություններից՝ նշելով, որ «ճիշտ չի լինի հիմա հրապարակել դրանք»:
 

Փորձագետ. Սիրիայում կարող են ձևավորվել քվազիպետություններ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան