24.11.2024
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց
prev Նախորդ նորություն

Նախագահը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ապրիլի 24-ի առավոտյան այցելել են «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել 1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։


Նախագահը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրին: Նրան ուղեկցել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՍԴ նախագահ Գագիկ հարությունյանը, կառավարության անդամներ: Հավերժական կրակի մոտ տեղի է ունեցել նաեւ զոհերի հիշատակը ոգեկոչող աղոթք:


Վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի բլուր են ուղեւորվում հազարավոր մարդիկ, դիվանագիտական կորպուսի, սփյուռքի ներկայացուցիչներ, հյուրեր եւ հայաստանցիներ։


Այսօր՝ ապրիլի 24-ին, լրանում է Օսմանյան Կայսրությունում 20-րդ դարի առաջին Ցեղասպանության 102-րդ տարելիցը: Ապրիլի 24-ին, որը հավաքական օր է, ողջ հայությունը եւ առաջադեմ մարդկությունը նշում է 1915թ. Հայոց ցեղասպանության տարելիցը: Այս իմաստով օրը հավաքական է, եւ այդ օրը ոգեկոչվում է 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը:


Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են շուրջ 25 պետություններ, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը , Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ինչպես նաեւ նաեւ ԱՄՆ 45 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Թուրքիան ոչ միայն չի ճանաչում Հայոց Ցեղասպանության փաստը, այեւ ժխտում է այն:


Անկարան պաշտոնապես առաջ է մղում ժխտողական քաղաքականությունը եւ միջազգային ասպարեզում փորձում է կասեցնել Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընացը: