Գործերը լավ չի. Ծառուկյանը մեկնաբանել է Փաշինյանի սպառնալիքները
Եթե այդ ձև է իրեն պահում, ուրեմն գործերը լավ չի։ Այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները ցեմենտի գործարանի մասով:
"Վերջինիս վարքագիծը պայմանավորված է քաղաքական իրավիճակով և հանրային աջակցությունը կորցնելու գիտակցմամբ։ Հարցումներ են անում, տեսնում են, որ առաջվանը չկա։ Այս ութ տարվա ընթացքում, բացի սուտ ասելուց, խաբելուց, այլ բան չեն արել: Ինչեր էին ասում՝ ինքը չի եկել Ղարաբաղը հանձնելու, եկել է կարգավորելու, եկել է ժողովրդի մատից փուշ հանելու, արագաչափերը փակելու... Պատերազմը նույնպես եղել է իշխանությունների քաղաքականության հետևանք",- ասել է Ծառուկյանը:
Փաշինյանի ներկայիս պահվածքը կապված է քաղաքական ապագայի վերաբերյալ մտահոգությունների հետ,
«Գիտի, որ վերջը եկել է, էլ ո՛չ ասելու բան ունի, ՛ոչ անելու, ո՛չ էլ ծրագիր ունի։ Կարող եմ գրել ու ստորագրել», - շեշտել է Ծառուկյանը։
Ըստ նրա՝ երկրի հիմնական սպառնալիքներն այսօր Ալիևն ու Փաշինյանն են.
«Ժողովուրդը իրականություն է ուզում՝ խաղաղություն, ներդրումներ, բարեկեցիկ կյանք, սա է հիմնական խնդիրը։ Ինչ սկիզբ ունի, ունի նաև վերջ», - հավելեց Գագիկ Ծառուկյանը։