Հանձնաժողովը հավանություն է տվել «Գնահատման գործունեության մասին» օրենքի փոփոխված նախագծին
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 20-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը նպատակ ունի հստակեցնել ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կարգավիճակը, սահմանել նրանց պատասխանատվության չափորոշիչները եւ ապահովել մասնագիտական վերապատրաստման շարունակականությունն ու գործունեության բարելավումը: Նախաձեռնությամբ ամրագրվում է որակավորված անձանց՝ գնահատողների աստիճանակարգություն՝ կրտսեր, առաջատար եւ գլխավոր: Հստակ ամրագրվում է, թե որ խմբի գնահատողներն ինչ գնահատություն կարող են իրականացնել:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում կատարվել են մի շարք տեխնիկական եւ բովանդակային բնույթի փոփոխություններ, որոնք իրականացվել են՝ ելնելով քննարկումներից:
Առաջին ընթերցմամբ կարգավորումները՝ այստեղ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախաձեռնության լրամշակված տարբերակին: