24.11.2024
Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի Հյուսիսային Կորեայի, Իրանի և Սիրիայի դեմ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ԱՄՆ–ի համար Թուրքիան «բանալի» է դեպի Մերձավոր Արևելք

ԱՄՆ–ին ձեռնտու է Թուրքիայի հետ համագործակցությունը, քանի որ Թուրքիան Մերձավոր Արևելքի «բանալին» է։ Այդ մասին հայտարարել է Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի աշխատակից Սերգեյ Սինիցինը, փոխանցում է gazeta.ru կայքը։

Նրա խոսքով, Թուրքիան շահ ունի տապալելու Բաշար Ասադին, սակայն ինչ վերաբերվում է դաշնակցային հարաբերություններին, ապա Թուրքիան խնդրահարույց դաշնակից է։

«Թուրքիան ՆԱՏՕ–ում կարևոր դաշնակից է և ԱՄՆ–ը ստիպված է լինում աչքերը փակել Թուրքիայում ստեղծված քաղաքական իրավիճակի ու Էրդողանի իշխանության ամրապնդման վրա»,–հավելել է նա։