24.11.2024
Սվիտալսկին այցելել է «Ելք»-ի գրասենյակ ու շնորհավորել գրանցած հաջողությունների համար
prev Նախորդ նորություն

Իրանցիները Հայաստանում լոլիկի վերամշակման գործարան կհիմնեն

Ջերմոցաշինությամբ և տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող իրանական մի շարք խոշոր ընկերություններ մեծապես հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտում հայկական կողմի հետ տարբեր ուղղություններով համագործակցություն ծավալելու հարցում: Մասնավորապես, իրանցի գործարարները ցանկություն են հայտնել Հայաստանում հիմնել լոլիկի վերամշակման գործարան` արտադրանքը Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանելու նպատակով:


Այս մասին հայտարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի և Ջերմոցաշինությամբ և տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող իրանական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը:


Գործարարները նշել են, որ նախատեսում են հայ ֆերմերների հետ պայմանագրեր կնքել լոլիկի արտադրության կազմակերպման համար և հավելել, որ այս հարցում ակնկալում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությունը:  


Նախարար Առաքելյանը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել իրանական կողմին Հայաստանում լոլիկի մշակություն և մածուկի արտադրություն կազմակերպելու հարցում: Գործարարների հետ փոխգործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով նա առաջարկել է ներկայացնել բիզնես-ծրագիր, որում կներառվեն բոլոր առաջարկները և միջոցառումները:


Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում ջերմոցային կոնստրուկցիաների արտադրության և ներդրման, համատեղ ջանքերով գյուղատնտեսական այլ մթերքների արտադրության կազմակերպման հնարավորությունը: