3.06.2026
Լուսանկարը` cba.am
prev Նախորդ նորություն

Տեղի կունենա ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը

Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը։

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է Հրաչյա Ռոստոմյանը։ Մարզային գրասենյակների հետ աշխատանքը կանոնակարգելու է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արմեն Մանուկյանը, իսկ Երևան քաղաքի կառույցների աշխատանքը համակարգելու է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը։

Հանրության հետ կապերի, ԶԼՄ-ների հետ աշխատանքը համակարգելու եմ ես ՝ Իվետա Տոնոյանս։ Մեր շփումը քաղաքացիների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ լինելու է բաց, թափանցիկ և մշտական։

Թիմում և շտաբային աշխատանքներում ներգրավված են լինելու տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, անկուսակցական անձինք, տարբեր ոլորտների հեղինակավոր մասնագետներ, հանրային գործիչներ։

Միասին մուտք ենք գործում անչափ պատասխանատու փուլ՝ վստահ լինելով, որ համակարգված աշխատանքը, հստակ տեսլականը և ուժեղ թիմը կարող են բերել Հայաստանի համար իրական փոփոխություններ։


Իվետա Տոնոյան

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԲԿ
01.06.2026
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցերը. Պեսկով