17.03.2026
Երկաթգիծ՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայան. քննարկումները սկսված են
prev Նախորդ նորություն

Ադրբեջանից ՀՀ է ուղարկվել դիզվառելիքի նոր խմբաքանակ

Ադրբեջանից մոտ 4,5 հազար տոննա ծավալով դիզելային վառելիքի խմբաքանակը ուղևորվում է Հայաստան, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել է ՀՀ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:


«Արդեն պետք է ժամանած լիներ: Չեմ կարող ստույգ ասել, թե որտեղ է հիմա գտնվում բեռը, բայց այն հաստատ ճանապարհին է», - ասաց Գևորգյանը:


2026 թվականի փետրվարի 25-ին Ադրբեջանը Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկել մոտ 4,5 հազար տոննա ծավալով դիզելային վառելիքի խմբաքանակ: Հաղորդվում էր, որ 39 վագոն-ցիստեռնից բաղկացած երկաթուղային շարժակազմը Գյուզդեկ կայարանից ուղևորվել է վրացական սահմանի ուղղությամբ: