20.04.2025
Էդրդողանի կողմնակիցները հաղթում են Թուրքիայում կայացած հանրաքվեին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի զինուժը լայնածավալ զորավարժություններ է սկսել

Ապրիլի 16-ին, համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նախապես հաստատված պլանի, մեկնարկել են ադրբեջանական բանակի լայնամասշտաբ զորավարժությունները:


Երկրի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ զորավարժությունների նպատակն է ստուգել զինված ուժերի մարտունակությունը:


Զորավարժություններին մասնակցում է շուրջ 30 հազար զինծառայող, ավելի քան 250 միավոր զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի շուրջ 200 հրետանահրթիռային կայանք, 25 ռազմական օդանավ և ուղղաթիռ:


Նշվում է, որ այդ ընթացքում բանակային ստորաբաժանումները վարժանքներ կանցկացնեն բարդ ռելիեֆի պայմաններում մարտական գործողությունների ծավալման ուղղությամբ:

Էրդողանը գոհ է. Թուրքիայի ժողովուրդը կայացրեց պատմական որոշում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար