Էդրդողանի կողմնակիցները հաղթում են Թուրքիայում կայացած հանրաքվեին
Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի քվերաթերթիկների 95 տոկոսի հաշվարկի արդյունքում կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականի անցնելու կողմնակիցները հաղթում՝ հավաքելով 51,7% ձայն:
Դեմ է քվերակել մասնակիցների 48,3%-ը: Ինչպես հայտնում է BBC-ին, ըստ տեղական լրատվամիջոցնեևրի տվյալների, քվերակությանը մասնկացել է Թուրքիայի քաղաքացիների շուրջ 86 տոկոսը: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ քվեների հաշվմանը զուգահեռ նախագահական համակարգի կողմնակիցների թիվը պակասում է. 24% քվեաթերթիկների հաշվման ժամանակ կողմ ձայների թիվը 63.4% էր:
Կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները զգալի տարբերությամբ հաղթում են Անկարայում ու թուրքական նահանգների մեծ մասում, բացառությամբ հարավ-արեւելյան քրդաբնակ նահանգների (Դիարբեքիր, Վան, Աղրը, Մարդին եւ այլն), ինչպես նաեւ Ստամբուլի եւ միջերկրածովյան ու էգեյան ափերի նահանգներում (Անթալյա, Մերսին, Մուղլա, Իզմիր):
Այն պարագայում, եթե Թուրքիայի քաղաքացիները «այո» ասեն Ռեջեփ Էրդողանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթին, ապա երկրի նախագահի լիազորություններն շեշտակի կընդարձակվեն: Նա իր ձեքում կկենտրոնացնի փաստացի ողջ գործադիր իշխանությունը՝ վերացնելով վարչապետի պաշտոնը: