24.11.2024
Բաքուն հետաքրքրված է Իրանի հետ ռազմական հարաբերությունների զարգացմամբ
prev Նախորդ նորություն

Թուրքիայում քվեարկում եւ կրակում են. զինված բախում Դիարբեքիրում

Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի քվեարկության ժամանակ Դիարբեքիրում տեղակայված ընտրատեղամասերից մեկում մի խումբ մարդկանց միջեւ ապրիլի 16-ին տեղի է ունեցել զինված բախում: Այս մասին հայտնում է CNN Turk-ը:


Նշվում է, որ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով երկու մարդ է զոհվել, մեկը վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Միջադեպի պատճառների մասին չի նշվում, սակայն պարբերականը հայտնում է, որ մինչեւ միջադեպը մի քանի տեղի բնակիչների միջեւ տեղի էր ունեցել հրմշտոց: Այլ լրատվամիջոցներ նշում են, որ նախնական տվյալներով վեճի պատճառը եղել է երկու խմբերի միջեւ քաղաքական տարաձայնությունը:


Հիշեցնենք, որ Թուրքիայում այսօր՝ ապրիլի 16-ին, անցկավում է սահմանադրական հանրաքվե, որի արդյունքը կարող է հանդիսանալ երկրի անցումը խոհրդարանականից նախագահական հանրապետության:


Հանրաքվեին երկրով մեկ բացված 167140 ընտատեղամասերում քվեարկելու են շուրջ 55,3 մլն Թուրքիայի քաղաքացիներ: Բացի այդ 461 ընտրատեղամաս ստեղծվելու է փակ հաստատություններում՝ քրեակատարողական հիմնարկներում: Արտասահմանում ապրող Թուրքիայի քաղաքացիները քվերակել են արտահերթ կարգով:


Այն պարագայում, եթե Թուրքիայի քաղաքացիները «այո» ասեն Ռեջեփ Էրդողանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթին, ապա երկրի նախագահի լիազորություններն շեշտակի կընդարձակվեն: Նա իր ձեքում կկենտրոնացնի փաստացի ողջ գործադիր իշխանությունը՝ վերացնելով վարչապետի պաշտոնը: