28.11.2024
Մամուլ. Խաչատուրովը ՀԱՊԿ-ում կարող է հարց լուծել՝ կարող է ե՛ւ խոսել, ե՛ւ ծեծել
prev Նախորդ նորություն

ՀՀ գլխավոր դատախազը «ՍԱՍ» գրուպի նախընտրական ժողովի ձայնագրությունն ուղարկել է ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ենթադրաբար «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազությունից: 


Հիշեցնենք, որ երկու օր առաջ Hayastan24.com կայքում հրապարակվեց մի ձայնագրություն, որտեղ «ՍԱՍ Գրուպի» ղեկավարներից մեկը նախընտրական ժողովի է հրավիրել ընկերության աշխատակիցներին և ցուցումներ տալիս նրանց՝ պահանջելով ձայներ հավաքել «ՍԱՍ Գրուպի» հիմնադիր Արտակ Սարգսյանի օգտին։

Վերջինս, հիշեցնենք, ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին առաջադրված էր ռեյտինգային ընտրակարգով և հավաքած ձայներով` 11 996 քվե, անցնում է խորհրդարան: