ՔՊ-ն ներդնում է նախընտրական ցուցակի ձևավորման բազմափուլ ժողովրդավարական մեխանիզմ. Թորոսյան
Լուսանկարը` parliament.am
Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական ցուցակի կազմման նոր, բարդեցված ընթացակարգ է սկսում, որը ենթադրում է թեկնածուների բազմաստիճան զտում և ներքին քվեարկություններ:
Հինգշաբթի օրը լրագրողների հետ զրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ կուսակցական համաժողովն այս անգամ չի սահմանափակվի մեկ օրով, այլ կլինի տևական գործընթացի եզրափակիչ փուլը:
Ըստ Թորոսյանի՝ այս պահին շուրջ 300 թեկնածուներ ներգրավված են հրապարակային ներկուսակցական քարոզարշավում՝ փորձելով ստանալ իրենց գործընկերների վստահության քվեն: Նախարարն ընդգծեց, որ եթե նախորդ արտահերթ ընտրությունների ժամանակ ցուցակները ձևավորվում էին վարչության որոշմամբ, ապա այժմ ներդրվում է ավելի թափանցիկ և ժողովրդավարական ռեյտինգավորման համակարգ: Թեկնածուների վերջնական թիվը կարող է նվազել ինքնաբացարկների և ընտրական այլ պահանջների արդյունքում:
Անդրադառնալով նախընտրական ցուցակի առաջին համարի՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, Թորոսյանը պարզաբանեց, որ առաջնորդի ընտրությունը նույնպես տեղի կունենա կուսակցական կանոններով՝ նույն տրամաբանությամբ, ինչպես ընտրվում է վարչության նախագահը: Ցուցակների վերջնական տարբերակը կհրապարակվի միայն բոլոր փուլերի ամփոփումից և պատվիրակների կողմից պաշտոնական հաստատումից հետո: