24.11.2024
ԵՄ դեսպանը դժգոհել է ՀՀ-ում քվեների առքուվաճառքից, բայց գոհ է ընտրություններից
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ-ն շարունակում է ձգտել ԼՂ հակամարտության խաղաղ ու երկարաժամկետ կարգավորման

Չնայած արցախյան հակամարտության գոտում իրադրության սրվելուն ու ընդհանուր առմամբ բանակցությունների սահմանափակ առաջընթացին՝ ԵԱՀԿ-ն շարունակում է ձգտել հակամարտության խաղաղ ու երկարաժամկետ կարգավորման։ Այս մասին ասված է ԵԱՀԿ զեկույցում, որն ամփոփել է 2016-ին կազմակերպության գործունեությունը։


News.am-ի հաղորդմամբ, զեկույցում նշվում է, որ 2016-ի գարնանը ղարաբաղյան հակամարտությունում բռնության վերսկսումը ավելի ակտիվ հակաճգնաժամային կառավարման անհրաժեշտություն է պահանջել։ Գերմանիայի նախագահությունը զգալի ջանքեր է գործադրել այդ եւ մյուս հակամարտությունների կարգավորման հարցում։


«Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը՝ նախագահությունը արագ արձագանքեց՝ 2016-ի ապրիլին շփման գծում մարտական գործողությունների սրացումից հետո, նախաձեռնելով Մշտական խորհրդի հատուկ նիստ եւ կողմ հանդես գալով Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում նախագահական մակարդակով ձեռք բերված համաձայնագրերի իրականացմանը, որոնք վերաբերում են գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գրասենյակի ընդլանյմանը եւ հետաքննության մեխանիզմների ստեղծմանը։ Նախագահությունը կոչ է արել վերսկսել քաղաքական բանակցային գործընթացը՝ հակամարտության կարգավորման համար։ Նախագահը նաեւ հատուկ նիստ է գումարել՝ արցախյան հակամարտության գոտում բռնության սրացման վերաբերյալ»,-ասվում է զեկույցում։


ԵԱՀԿ-ն մատնանշում է, որ կողմերի աջակցությամբ Անջեյ Կասպրշիկն ու նրա թիմը 22 մոնիթորինգային գործողություններ են իրականացրել, հինգը՝ հայ-ադրբեջանական սահմանին եւ 17-ը՝ շփման գծում։


Համաձայն զեկույցի՝ ԵԱՀԿ-ում Հայաստանի ներդրումը 45 408 եվրո է կազմել։