24.11.2024
Սոլովյով. Բաքուն հասկանում է, որ Պուտինի օրոք ԼՂ խնդիրը հնարավոր չէ լուծել պատերազմով
prev Նախորդ նորություն

Վրաստանը հրաժարվել է ռուսական գազից հօգուտ ադրբեջանականի

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հաստատել է կանխատեսումային բալանս, ըստ որի երկիրը 2017թ. գազ չի գնի Ռուսաստանից:

Վրաստանի կառավարությունը նախատեսում է ապրիլից բնակչությանը և կոմերցիոն ոլորտը մատակարարել բացառապես ադրբեջանական գազ: Մատակարարումն իրականացնելու է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) և Շահ-Դենիզ կոնսորցիումը:

Փաստաթղթի համաձայն՝ 2017թ. Վրաստանը նախատեսում է ներմուծել 2.457 միլիարդ խմ գազ: Ադրբեջանից մատակարարումները կկազմեն ընդհանուր ծավալի 95.5%-ը: 2017թ. հունվար-մարտ ամիսներին ռուսական գազի ներկրման ծավալը կազմել է 4%: