28.01.2026
Միրզոյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները
prev Նախորդ նորություն

Փա´ռք և պատի´վ Հայոց բանակի ստեղծման ակունքներում կանգնած նվիրյալներին. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի ձևավորման 34-րդ տարեդարձի առիթով.


"Փա´ռք և պատի´վ Հայոց բանակի ստեղծման ակունքներում կանգնած ու բանակի փառապանծ ուղին կերտած բոլոր նվիրյալներին:

Հավերժ փա´ռք և երախտագիտությո´ւն Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր քաջորդիներին",- ասված է ուղերձում:

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել և հարգանքի տուրք մատուցվել բանակաշինության գործում մեծագույն ավանդ ունեցած, Հայրենիքի պաշտպանության գործում անձնվիրություն և խիզախության ցուցաբերած հերոսների անմահ հիշատակին: