24.11.2024
Սերժ Սարգասյանը բարբարոսություն է որակել Դավթաշենում ծառահատումը
prev Նախորդ նորություն

Հովհաննիսյան. Տարոն Մարգարյանն ու ՀՀԿ-ն պետք է դառնան օրինապաշտ ընդդիմություն

«Ժառանգություն» կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմությանը։ Այս մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի տարածած հայտարարության մեջ։


«Նախընտրական շրջանում բռնություններով և քաղաքական բանտարկություններով, իսկ ընտրությունների օրը՝ համատարած կաշառքներով և այլ զանգվածային ընտրակեղծիքներով մթագնած խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ ի ցույց դրեցին գործող իշխանության՝ ՀՀԿ-ի մոտ ազատ, արդար և օրինական ընտրությունների կազմակերպման քաղաքական կամքի բացակայությունը:


Ամեն դեպքում՝ մեր ժողովրդի ձայնը չմասնատելու նպատակով հերթական անգամ «Ժառանգությունը» հայտ չներկայացրեց Երևանի ավագանու ընտրական մրցապայքարի մեջ մտնելու՝ փոխարենը հաջողություն և օրինական մրցակցություն մաղթելով բոլոր թեկնածուներին և իր զորակցությունը՝ ընտրություններին մասնակցող ընդդիմությանը և Հայաստանի քաղաքացու ազատ և անկաշառ կամարտահայտությանը:


Հանուն մայրաքաղաքի և համայն հանրապետության, իրականում հարկավոր է, որ պարոն Մարգարյանը և իր կուսակցությունը իրենք դառնան պարկեշտ, օրինապաշտ ընդդիմություն ամբողջ երկրում և Երևանից սկսյալ:


Իսկ մենք դեռ կխոսենք ընտրություններից հետո»:


Հիշեցնենք, Երևանի ավագանու ընտրությանը մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ Հանրապետական կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ելք դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն է Նիկոլ Փաշինյանը և Երկիր ծիրանի կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանի նախկին կուսակից Զարուհի Փոստանջյանը: