24.11.2024
Կոնգրեսականները կոչ են անում Թրամփին պատշաճ կերպով հիշատակել Հայոց ցեղասպանությունը
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգասյանը բարբարոսություն է որակել Դավթաշենում ծառահատումը

ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն «Արմենպրես»-ի խնդրանքով ներկայացրել է նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքին:


«Նախագահը վստահ է, որ բոլոր պատկան մարմիններն իրենց պարտականությունները կատարելու են պատշաճ կերպով և այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն»,-նշել է խոսնակը:



ՀԻշեցնենք, որ ապրիլի 9-ի գիշերը, Դավթաշենում Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի էին հատել: Իրավապահները պարզել են, որ արարքը կատարել է 51-ամյա Ա. Ս.-ն, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:


Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Նյութերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն: